Արգենտինայում սկսվել է 1976-1983 թվականների ռազմական խունտայի կառավարման տարիներին «մահվան թռիչքների» իրականացման պատասխանատուների դատավարությունը։ Այն ժամանակ քաղաքական հակառակորդներին ինքնաթիռից նետում էին Ատլանտյան օվկիանոս։ Ամբաստանյալների թվում են բանակի նախկին կապիտան Ալֆրեդո Աստիսը, որը Արգենտինայում զինվորական բռնակալության խորհրդանիշերից մեկն է։ Բռնակալության տարիներին անհետ կորել է ավելի քան 30 հազար մարդ։ Որպես արդարացում, Աստիսը հայտարարել է, որ փորձել է փրկել Արգենտինան «ձախակողմյան ահաբեկիչներից»։
Ամբաստանյալի աթոռին են 68 ռազմական ծովայիններ եւ քաղացիական անձինք, որոնք մեղադրվում են մարդկության դեմ գործած 789 հանցագործության մեջ։ Առաջին անգամ դատարանի դահլիճ են բերվել ութ օդաչուներ, որոնք մարդկանց նետել են ինքնաթիռից օվկիանոսը, հայտնում է gazeta.ru-ն։




























