Մահացել է հնդկացիական ցեղի մեծերից մեկը, ով 2008 թվականին «որդեգրել էր» ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբամային: Կարմրամորթների 78-ամյա առաջնորդ Հարթֆորդ «Սոնի» Սեւ Արծիվը տառապում էր թոքաբորբով եւ էմֆիզեմայով:

2008 թվականին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Օբամայի Մոնթանայի նահանգ այցելության ժամանակ տեղի էր ունեցել նրա՝ հնդկացիական ցեղի անդամ դառնալու արարողությունը: Ընդ որում, Օբամային տրվել է անուն, որը նշանակում է. «Նա, ով օգնում է մարդկանց ողջ աշխարհում»:

Քանի որ այդ անունը բավական երկար ու բարդ էր արտաբերել, Օբաման եւ նրա նոր ընտանիքը համաձայնել են օգտագործել կարճ ու հստակ ազգանուն՝ «Սեւ Արծիվ»:

Այն ժամանակ Մոնթանայի հնդկացիները պրայմերիզի ժամանակ աջակցեցին Օբամային, որն օգնեց նրան հաղթել Հիլարի Քլինթոնին, ով նույնպես պայքարում էր Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու դառնալու համար: