Առաջիկա նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասնակցության ձեւաչափի վերաբերյալ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն կանի դեկտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը` նշելով, որ տեղի է ունեցել ժամկետի փոփոխություն:

Ըստ երեւույթին` որոշումը հայտնելու ժամկետի փոփոխությունը պայմանավորված է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս օրերին ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հետ: