Աշխարհի խոշոր ներդրումային ընկերություններից մեկը՝ Global Asset Management-ը, հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար վարդան Արամյանը:
Global Asset Management-ը ակտիվները մոտ 400 մլրդ դոլար են, ընկերությունը ներկայացված է 7-8 երկրներում: Global Asset Management-ը նպատակ ունի ստանձնել Հայաստանում կենսաթոշակային կուտակային ֆոնդերի ակտիվների կառավարչի դերը:
Ըստ Վ. Արամյանի՝ թեեւ Global Asset Management-ը խոշորագույններից չէ («միջին էշելոնի կառավարիչ է»), սակայն նրա մուտքը կարող է էապես նպաստել կենսաթոշակային հիմնադրամների նկատմամբ վստահության աճին:
Վ. Արամյանը նշեց, որ ներկայումս հայաստանյան Capital Asset Management ընկերությունն առաջարկում է ծառայություններ կամավոր կուտակային համակարգում, սակայն դեռեւս չի բավարարում պարտադիր կուտակային համակարգում ակտիվների կառավարիչների նկատմամբ ներկայացվող պահանջներին:




























