Կալիֆորնիայում հայկական հանցախմբի անդամը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ անձնական տվյալների գողացման եւ բանկային մեքենայության սխեմայի ստեղծման համար, ընդ որում՝ բանտում գտնված ժամանակ:
«Glendale News-Press»-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի շրջանային դատավոր Դեւիդ Քարթերը Բըրբենքի 33-ամյա բնակիչ Արման Շարոպետրոսյանին եւ նրա գլխավոր հանցակից Լոս Անջելեսի բնակիչ 36-ամյա Անգուս Բրաունին մեղադրել է տարեց զոհերին թալանելու նպատակով բանկային տվյալների գողացման սխեմա ստեղծելու մեջ: Շարոպետրոսյանը պետք է 1,56 միլիոն դոլար փոխհատուցում վճարի, իսկ Բրաունը` ութ միլիոն դոլար: Հանցագործների զոհ է դարձել 500-1000 մարդ:
Դատավճռի խստության պաճառը հիմնականում այն էր, որ, ըստ դատարանի, «զույգը երբեք կանգ չէր առնի»: Նախքան դատը դատավորին ուղղված նամակում Շարոպետրոսյանը գրել էր, որ հերոինը խորտակել է իր կյանքը:
Ուշագրավ է, որ հանցագործներն այդ ամենը կազմակերպել են բանտում գտնվելիս: Ոչ մի վկայություն չկա, որ երկու տղամարդիկ նախքան Կալիֆորնիայի բանտում հանդիպելը ճանաչել են միմյանց: Շարոպետրոսյանը 10-ամյա պատժաչափ էր կրում գաղտնի զենք պահելու եւ մեքենայի վրա արձակած կրակոցների համար: Զույգը օգտագործել է բջջային հեռախոսներ, բանտից նրանք համակարգել եւ կազմակերպել են ամեն ինչ: Գործում ներգրավված է 20 մեղադրյալ, այդ թվում՝ Բրաունը եւ Շարոպետրոսյանը: Որոշ մեղադրյալներ մինչեւ 51 ամսվա ազատազրկման են դատապարտվել:




























