Microsoft կորպորացիան մեղադրել է Google-ին, որ վերջինս որոնողական ցանցում ներառում է անհարկի արդյունքներ, որոնց համար նրան վճարում են գովազդատուները: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Microsoft-ի բլոգում:

Ձայնագրության մեջ խոսքը Google Shopping ծառայության մասին է, որը թույլ է տալիս ապրանքներ որոնել ինտերնետ-խանութներում: Microsoft-ը նշում է, որ ընկերությունները կարող են վճարել Google-ին, որպեսզի իրենց առաջարկներն իրենց մրցակից ընկերությունների առաջարկություններից ավելի վերեւում ցուցադրվեն:

Կորպորացիան հատուկ կայք է գործարկել, որտեղ զգուշացնում է ինտերնետից օգտվողներին, որ Google-ն իրենց «խաբում է»: Կայքի այցելուներին առաջարկվում է փորձել Bing-ը:

Microsoft-ին պատկանող Bing որոնողական համակարգը «հետեւում է հին կանոններին» եւ ցուցադրում է համապատասխան արդյունքներ:

Միաժամանակ, SearchEngineLand պարբերականը հետազոտել է, թե ինչպես է ձեւավորվում Bing-ի որոնողական համակարգը եւ եկել եզրակացության, որ այնտեղ ռանգավորումը նույնպես կախված է նրանից, թե արդյոք գովազդատուն վճարել է Microsoft-ին, գրում է Lenta.ru-ն:

Ի պատասխան մեղադրանքների, Google-ը հայտարարել է, որ ինքը վճարովի արդյունքների դեպքում նշում է այդ մասին, որպեսզի թյուրիմացության մեջ չգցի օգտագործողներին: