Աֆղանստանի հյուսիս-արեւելքում գտնվող Քուդուզ նահանգում երկու տղամարդ կտրել են երիտասարդ աղջկա կոկորդը:

Ավելի ուշ պարզվել է, որ 15-ամյա աղջկան սպանել են, քանի որ նրա ծնողները հրաժարվել են ամուսնացնել դստերը, հաղորդում է НТВ-ն:

Տեղի ոստիկանության տվյալներով, հանցագործները աղջկան սպանել են տուն վերադառնալիս: Մարդասպաններին ձերբակալել են: