Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ ֆորդը, ով տեղի երգիծական պարբերականների աստղն է, ստիպված կլինի թողնել իր պաշտոնը, որում ընտրվել էր երկու տարի առաջ: Քաղաքային խորհրդրի համար վերջին կաթիլը դարձել է քաղաքապետի խարդախությունը, երբ նա քվեարկել է ինքն իր օգտին: Պաշտոնեական լիազորությունները վերազանցելու վրա պաշտոնյաները չէին կարող աչք փակել: Ավելի վաղ նրանք հանդուրժել էին հետեւյալը. քաղաքապետը միզել է ֆուտբոլային հանդերձարանում, անպարկեշտ ժեստ է ցույց տվել 6-ամյա տղային եւ մեքենա վարելիս ընթերցանությամբ զբաղվել, գրում է կանադական Vice ամսագիրը:

Ֆորդին կործանել է ֆուտբոլի եւ իր մարզիկների հանդեպ սերը, որոնք չգիտես ինչու ոչ մի հաջողություն չեն ունեցել: 2010 թվականին նա հասկացել է, որ խնդիրը կարող են լուծել բյուջեի միջոցները եւ համապատասխան հայտեր է ներկայացրել: Իշխանությունները դրանք մերժել են, իսկ ավելի ուշ քվեարկություն է կայացել, թե արժե՞, որ քաղաքապետը գումարները վերադարձնի նվիրատուներին: Ֆորդը մասնակցել է քվեարկությանը, որը չպետք է աներ:

Նախորդ տարվա գարնանը, երբ քաղաքում փոխհրաձգություն ր տեղի ունեցել, քաղաքապետը հանդես էր եկել հայտարարությամբ, որ պատրաստվում է արգելել զենք կրելը «բոլոր ռասաներին՝ սպիտակ, վարդագույն եւ ալ կարմիր», հաղորդում է Vesti.ru-ն:

«Անկեղծ ասած, մենք սիրահարվել ենք այդ գեր եւ թափթփված հարբեցողին, երբ իմացանք, որ նա դարձել է Տորոնտոյի քաղաքապետ: Դա սեր էր առաջին ծիծաղից»,-գրում է Vice ամսագիրը: