Մոսկվայում, 100 տարեկան հասակում մահացել է Փոքր թատրոնի ամենածեր դերասանուհի Տատյանա Երեմեեւան:
Նա Փոքր թատրոն է եկել 1944 թվականին եւ խաղացել Օստրովսկիի «Գայլեր եւ ոչխարներ», «Ձյունանուշիկը», Տեկերեյի «Արդարության տոնավաճառ», Սկրիբի «Ջրի բաժակ», Ֆլոբերի «Տիկին Բովարի» եւ այլ ներկայացումներում:
Երեմեեւան նաեւ հուշերի երկու գիրք է գրել՝ նվիրված թատրոնին եւ իր ամուսնուն՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իգոր Իլինսկիին, հաղորդում է РСН-ն:
Ներկայումս որոշվում է դերասանուհուն հրաժեշտ տալու ժամանակի ու տեղի հետ կապված հարցը: Թաղման մասին խոսք չկա, նրան կդիակիզեն:





























