Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները բացառիկ հաշվիչ մեքենա են ստեղծել, որի միջոցով հնարավոր է որոշել` երեխան ճարպակալման հակվածություն ունի, թե ոչ: Դա կօգնի կանխել կամ դադարեցնել մանկական ճարպակալումը:
Պարզելու համար նորածինն ունի նման հակվածություն, թե ոչ, հարկավոր են մի քանի տվյալներ` երեխայի քաշը ծնվելու ժամանակ, նրա ծնողների քաշի ինդեքսը, ընտանիքի անդամների թիվը, մոր մասնագիտական կարգավիճակը, ինչպես նաեւ այն, թե մայրը ծխել է հղիության ընթացքում, թե ոչ:
«Հաճախ ավելորդ քաշը գալիս-գնում է. դրա համար ոչինչ պետք չէ անել, երեխաներն այդ ընթացքում աճում են: Սակայն որոշ դեպքերում ավելորդ քաշի դեմ պայքարը չի ավարտվում նաեւ ծերություն ժամանակ: Հենց դրա համար էլ լավ կլինի, որ գիտնականները նախապես պարզեն նման ռիսկի առկայությունը, եւ հատուկ պրոֆիլակտիկ միջոցառումներ ձեռք կառնվեն»,-ասել է հետազոտության հեղինակ Ֆիլիպ Ֆրոգելը:




























