Ուկրաինայում սեքս տուրիզմի դեմն առնել ցանկացող եւ իրեն «Դեֆակտո» կոչող խմբավորման անդամների վերջին զոհը Թուրքիայի քաղաքացի է եղել։
Թուրքական Hurriyet-ը եւս տեղադրել է խմբի կողմից ինտերնետում տարածված տեսագրությունը, որտեղ ներկայացվում է ինչպես են ծուղակում հայտնված թուրքին գրոհում, գլխին պարկ քաշում, կապում ձեռքները եւ ծեծում։ Խմբի անդամը տեսախցիկի առաջ հայտարարում է, թե իրենք թույլ չեն տա, որպեսզի ուկրաինացիներին վերաբերվեն որպես վաճառվող մսի։
Աչքերը եւ ձեռքերը կապած թուրքին նստեցնում են մեքենայի բեռնախցիկը եւ տեղափոխում Կիեւի հայտի Օկրուգնայա փողոց։ Այնտեղ կիսամերկ թուրքի վրա կախում են ռուսերենով եւ անգլերենով գրված պաստառներ. «Ոչ սեքս տուրիզմին» գրությունը։
Նշվում է, որ Թուրքիայի քաղաքացին հրաժարվել է բողոք ներկայացնել իրեն նվաստացողների դեմ, սակայն իրավապահները հայտնել են, որ տեսանյութի վերաբերյալ հետաքննություն է սկսվել։



























