Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետական եւ Եվրոպական ժողովրդական կուսակցությունների նախաձեռնությամբ Երեւանում տեղի կունենա ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը:
Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գագաթաժողովին կմասնակցեն ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Գագաթաժողովում կքննարկվեն Արեւելյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր, նախատեսվում են երկկողմ հանդիպումներ:





























