«Forbes» ամսագիրը կազմել է 2012թ. ամենատգեղ մեքենաների վարկանիշային ցուցակը: Ըստ ամսագրի,  առաջատար ավտոփորձագետներ Բրեթ Բերկի (The Vanity Fair) եւ Լուրենս Ուլրիհի (The New York Times)  հետ խոհրդակցությունների հիման վրա հնարավոր է եղել ընտրել այն տասը մեքենաներին, որոնց տեսքն ավելի շատ տարկուսանք է առաջացնում: Դատելով ցուցակից, փորձագետներն ընտրել են ամերիկյան շուկայի մեքենաները, գրում է   NEWSru.com-ը:

Ցուցակում են հայտնվել «Toyota Prius V»-ն, որը ժողովրդականություն է վայելում «հակառակ, ոչ թե շնորհիվ» արտաքին տեսքի:  Խոստումնալից տեսք չունի նաեւ «McLaren P1 Concept»-ը, իսկ  «Scion tC»-ն միավորում է սեդանների  բոլոր վատ որակները: Նշվում է, որ «Prius V»-ը տեսքը  «փչած պոլիէթիլենային տոպրակ» է հիշեցնում:

Տասնյակում են նաեւ «Scion iQ»-ն, «Dodge Avenger»-ը, «Dodge Charger»-ը, «Mercedes-Benz SL550»-ը, «McLaren P1»-ը, «SmartForTwo»-ն, «Chrysler 200 Convertible»-ը: