The Search Agency եւ Harris Interactive մարքեթինգային ընկերությունները հրապարակել են պլանշետների, համակարգիչների եւ սմարթֆոնների ամերիկյան շուկաների հետազոտության արդյունքները: Դատելով այդ տվյալներից, ամուսնացած մարդիկ նախընտրում են պլանշետները, այնինչ միայնակները սմարթֆոններ են գնում:

ԱՄՆ 2 հազար քաղաքացիների շրջանում անցկացված հարցման համաձայն, ամուրի ամերիկացիների  49 տոկոսը եւ ամուսնացածների 43 տոկոսն օգտվում է սմարթֆոնից, մինչդեռ պլանշետների սեփականատերերից ամուսնացած է 45 տոկոսը, իսկ ամուրի՝ 36 տոկոսը, հաղորդում է «Կոմպյուտերան»:

Հետազոտության մեջ նշվում է, որ սմարթֆոնների տերերի 55 տոկոսն այն օգտագործում է ինտերնետում որոնումների համար, եթե նույնիսկ համակարգիչը ձեռքի տակ է:

Հարցվածների 53 տոկոսը, որոնք ծնվել են 1980-1990-ականներին, առավել հակված են առցանց գնումներ կատարել աշխատանքային օրվա ընթացքում:

Հարցվածների 78 տոկոսը նույնիսկ հեռուստացույց դիտելիս սմարթֆոն կամ պլանշետ է օգտագործում: