Ֆրանսիական Նանտեր քաղաքի դատարանն արդարացրել է  երկու ֆրանսահայերին, որոնց  թուրքական կազմակերպությունը մեղադրում էր իրենց սպառնալու մեջ:

«Nouvelles d`Arménie»-ին տեղեկացնում է, որ 2012թ. Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի  քվերակության ժամանակ  թուրքական երեք խոշոր ֆեդերացիաներ համատեղ ոչ պաշտոնական մարմին էին ստեղծել`Ֆրանսիայի ֆրանս-թուրքական ասոցիացիաների համակարգող կոմիտե, որը բողոքի ակցիաներ էր կազմակերպում  ընդդեմ օրինագծի ընդունման:

Դատական բողքը` հեռախոսային հետապնդումների եւ մահվան սպառնալիքների վերաբերյալ, ներկայացրել էր կոմիտեի միակ կին անդամ, փաստաբան  Էմինե Չեթին Բոզկուրտը:

Ֆրանսիայի ոստիկանությունը սկզբում ձերբակալել, իսկ հետո բաց էր թողել հայզագի 40 եւ 45 տարեկան կասկածյալներին: Երեքշաբթի Նանտերի դատարանը արդարացրել է մեղադրյալներին, որոնց համար դատախազը երեք ամսվա ազատազրկում եւ 500 եվրոյի չափով տուգանք էր պահանջել:

Թուրք փաստաբանը պատրաստվում է  բողոքարկել դատարանի որոշումը: