Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրամանագրով այսօր` նոյեմբերի 29-ին, Ճանապարհային ոստիկանությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:

NEWS.am-ի տեղեկություններով, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար Եղիշե Ենգիբարյանն ազատվել է աշխատանքից: Նրա փոխարեն հրամանատար է նշանվել  Արսեն Արշակյանը,  ով ազատվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի պաշտոնից:

Իսկ Արսեն Արշակյանի փոխարեն 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Սուրիկ Խուդոյանը: Վերջինս մինչեւ այդ ազատվել էր Ոստիկանության պետական պահպանության միավորման գնդի հրամանատարի պաշտոնից: