Սովորական կանաչ թեյը կարող է զգալիորեն բարելավել տղամարդկանց հիշողության եւ ընկալման որակը, հաղորդում է MSNBC-ն՝ վկայակոչելով European Journal of Clinical Nutrition ամսագրի հոդվածը:
Գիտնականները թեստավորել են 12 առողջ կամավորների ներգրավմամբ: Տղամարդկանց բաժանել են երկու խմբի. Առաջին խումբը կանաչ թեյի էքստրակտով ըմբելիք է խմել, իսկ երկրորդ խումբը եղել է համեմատելու համար: Փորձի ժամանակ կիրառված էքստրակտը համապատասխանում է երկու բաժակ թեյի:
Այնուհետեւ տղամարդկանց ուղեղը սքանավորվել է: Ուղեղի հետազոտությունը կատարվել է այն ժամանակ, երբ տղամարդիկ հիշողությունը ստուգող թեստային վարժություններ են կատարել: Պարզվել է, որ առաջին խմբի մոտ ավելի ակտիվ է գործել ուղեղի հիշողության եւ ուշադրությունը կենտրոնացնելու համար պատասխանատու հատվածը:





























