ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը տեղափոխվել է Հյուսթոնի (Էոքսասի նահանգ) հիվանդանոց. պատճառը բրոխիտն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, հայտնել են տեղի լրատվամիջոցները՝ վկայակոչելով հիվանդանոցի ներկայացուցչին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
88-ամյա Բուշ ավագը, ով հաճախ է հիվանդանում շնչառական հիվանդություններով, հոսպիտալ է տեղափոխվել դեռւես նախորդ ուրբաթ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:
Բուշերի ընտանիքը փակ կենսակերպ է վարում: Պետության նախկին ղեկավարի մամուլի քարտուղարը լրագրողներին հայտնել է, որ սպասվում է, որ Բուշ ավագին հիվանդանոցից դուրս կգրեն հանգստյան օրերին:
Նշենք, որ Ջորջ Բուշ ավագը ԱՄՆ 41-րդ նախագահն է, նա այդ պաշտոնը զբաղեցրել է 1989-93 թվականներին:




























