ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Պաղեստինին դիտորդ պետության կարգավիճակ է շնորհել: Կողմ են քվեարկել ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 138- ը, դեմ են եղել 9-ը, 41 մասնակից ձեռնպահ է մնացել, ոմանք էլ ընդհանրապես չեն քվեարկել: 

Փաստաթղթին հավանություն տվողներից են Ռուսաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Լիբանանը, Թուրքիան, ՀԱՀ-ը եւ Հարավային Կորեան: Դեմ են եղել ԱՄՆ-ն, Կանադան, Պանաման եւ Չեխիան:

ԳԱ-ի փաստաթղթում հաստատվում է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման եւ անկախության իրավունքը Պաղեստին պետության այն տարածքում, որը 1967թ.-ից գրավել էր Իսրայելը:

Մինչ այժմ համաշխարհային կազմակերպությունում Պաղեստինը ներկայացված էր որպես  դիտորդ սուբյեկտ։ Կարգավիճակի բարձրացումը պաղեստինցիներին թույլ կտա դիմել Հաագայի Միջազգային քրեական դատարան` Իսրայելի դեմ մեղադրանքներ ներկայացնելու համար:

Պաղեստինցի դիվանագետները հուսով են, որ հաղթանակը կարագացնի Իսրայելի հետ մերձարեւելյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները` երկու պետությունների գոյակցության ճանապարհով, հայտնում է  «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, նախորդ տարի Պաղեստինը ՄԱԿ-ի լիիրավ անդամ ճանաչվելու հայտ էր նեկայացրել:  ԳԱ-ում այն ստացել էր 193 անդամ երկրների մեծամասնության աջակցությունը, սակայն Անվտանգության խորհուրդը չէր հաստատել, քանի որ ԱՄՆ-ն արգելափակել էր։