Նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ Բարաք Օբաման հանդիպել է իր հանրապետական հակառակորդ Միթ Ռոմնիի հետ: Նրանք միասին ընթրել են Սպիտակ տանը` նախագահի անձնական ճաշասրահում:
Ընթրիքն անցել է ոչ պաշտոնական, բարեկամական մթնոլորտում, դրան նպաստել են նաեւ ճաշատեսակները` չիլի հնդկահավ եւ գրիլ ճտի մսով աղցան: Ընթրիքի ժամանակ նախագահը եւ հյուրը զրուցել են քաղաքականության եւ ապագայի ծրագրերի մասին: Նախագահի աշխատակազմիցհայտնում են, որ նրանք քննարկել են աշխարհում ԱՄՆ-ի գերակայությունը պահպանելու կարեւորությունը, ինչպես նաեւ հետագա համատեղ աշխատանքի հնարավորությունը։
Հանդիպմանը լրագրողներ չեն եղել, սակայն Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին խոստացել է մոտ օրերս հրապարակել զրույցի պաշտոնական սղագրությունը եւ ընթրիքի ընթացքում արված լուսանկարները:




























