ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանը եւ նրան բռնաբարության մեջ մեղադրող սպասուհի Նաֆիսատու Դիալոն համաձայնության են հասել: Ավելի վաղ նախկին քաղաքական գործիչը եւ Sofitel հյուրանոցի սպասուհին դատական փոխադարձ հայցեր էին ներկայացրել:
Պայմանավորվածության մանրամասները չեն հրապարակվում: The New York Time-ը հայտնում է, որ ,առայժմ միայն բանավոր պայմանավորվածություն է եղել ոչ մի փաստաթուղթ չկա, գրում է BFM.RU-ն:
Սթրոս Կանը պատրաստվում էր առաջադրվել Ֆրանսիայի 2011 թ. նախագահական ընտրություններին, սակայն Դիալոյի ներկայացրած հայցից հետո ստիպված էր եղել հրաժարվել ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնից, ինչպես նաեւ մեծ քաղաքականությունից: Արդեն նախորդ տարվա օգոստոսին բռնաբարության փորձի վերաբերյալ գործը կարճվել էր` «հայցվորի հանդեպ վստահության կորստի» պատճառով: Քննությունը ենթադրել էր, որ կինը հատուկ է ամեն ինչ կազմակերպել:
Այս տարվա մայիսին ԱՄՀ-ի նախկին ղեկավարը դատի էր տվել Ն. Դիալոյին՝ իրեն վարկաբեկելու համար:
Այս տարվա ապրիլին Սթրոս Կանը Նիկոլա Սարկոզիի կողմնակիցներին մեղադրել էր Նյու Յորքում սպասուհու հետ կպված սկանդալը կազմակերպելու մեջ, որի հետեւանքով ինքը չէր կարողացել Ֆրանսիայի նախագահի թեկնածու առաջադրվել ։




























