Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ում Պաղեստինին դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելուն: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ում կայացած քվեարկությամբ Պաղեստինը դիտորդ պետության կարգավիճակ է ստացել: Կողմ են քվեարկել ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 138-ը:
Հայաստանից զատ, կողմ են քվեարկել նաեւ Ռուսաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Լիբանանը, Թուրքիան, ՀԱՀ-ը եւ Հարավային Կորեան: Դեմ է քվեարկել ինը երկիր, այդ թվում՝ Իսրայելը, ԱՄՆ-ն, Կանադան, Պանաման եւ Չեխիան: 41 երկիր ձեռնպահ է մնացել:
Մինչ այժմ համաշխարհային կազմակերպությունում Պաղեստինը ներկայացված էր որպես դիտորդ սուբյեկտ։ Կարգավիճակի բարձրացումը պաղեստինցիներին թույլ կտա դիմել Հաագայի Միջազգային քրեական դատարան` Իսրայելի դեմ մեղադրանքներ ներկայացնելու համար:
Հիշեցնենք, նախորդ տարի Պաղեստինը ՄԱԿ-ի լիիրավ անդամ ճանաչվելու հայտ էր ներկայացրել: ԳԱ-ում այն ստացել էր 193 անդամ երկրների մեծամասնության հավանությունը, սակայն Անվտանգության խորհուրդը չէր հաստատել, քանի որ ԱՄՆ-ն արգելափակել էր։





























