Եգիպտոսում հավանության է արժանացել երկրի նոր Սահմանադրության նախագիծը, հայտնել է սահմանադրական վեհաժողովի նախագահ Հոսամ էլ Գերիյանին: Այժմ նախագիծը պետք է վավերացնի նախագահ Մուհամեդ Մուրսին, ինչից հետո կանցկացվի հանրաքվե:

Նախագծի քննարկումը շարունակվել է 19 ժամ, գրում է rbc-ն:

Մասնավորապես, Սահմանադրությամբ ամրագրված է, որ Եգիպտոսի նախագահը կարող է պաշտոնն զբաղեցնել երկու ժամկետ անընդմեջ՝ չորսական տարով: Բացի այդ, երկրում կստեղծվի ազգային անվտանգության խորհուրդ՝ նախագահի գլխավորությամբ, որում կընդգրկվեն կառավարության առանցքային դենքերը, այդ թվում՝ վարչապետը, պաշտպանության նախարարը, հետախուզության պետը:

Սահմանադրության որոշ հոդվածներ անփոփոխ են մնացել: Երկրում պետական կրոն է ճանաչվում մահմեդականությունը, իսկ օրենսդրության հիմքը շարիաթի օրենքներն են:

Հիմնական օրենքի կարեւորագույն հոդվածներից է այն, որը Եգիպտոսի նախկին իշխող Ազգային-դեմոկրատական կուսակցության պատգամավորներին եւ անդամներին արգելում է 10 տարվա ընթացքում քաղաքական պաշտոններ զբաղեցնելը, գրում է «Ռոսբալտը»:

Միաժամանակ, շաբաթից ավելի է Եգիպտոսում հուզումները չեն հանդարտվում: Կահիրեի գլխավոր հրապարակում ցուցարարները վրանային ճամբար են հիմնել: Ոստիկանության հետ բախումներից ավելի քան 500 մարդ է տուժել: