ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային ծրագրի բնույթի վերաբերյալ առայժմ որոշակի ոչինչ չի կարող ասել: Գործակալությունը չի կողմնորոշվում դրանում ռազմական բաղադրիչի առկայության կամ բացակայության հարցում, հայտնել է կազմակերպության ղեկավար Յուկիյու Ամանոն:
«Ոչ մի որոշակի արդյունքի չենք հասել», - ասել է Ամանոն Վիեննայում ԱէՄԳ-ի եռամսյակային խորհրդակցության ընթացքում: Գերատեսչության գլխավոր տնօրենը նաեւ Թեհրանին կոչ է արել միջազգային տեսուչներին «անհապաղ» թույլատրել մտնել Փարչինի ռազմակայան:
Փարչինի ատոմային օբյեկտի տարածք ԱԷՄԳ-ի փորձագետների մուտքի թույլտվությունն Ամանոն Իրանից պահանջում է սեպտեմբերի սկզբից: ԱԷՄԳ-ում ենթադրել էին, թե իրանցի մասնագետները հատուկ են քանդել Փարչինի շինությունը, որպեսզի քողարկեն միջուկային փորձարկումների անցկացման փաստը: Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանին մերժումը հիմնավորել էր նրանով, որ այնտեղ ռազմական նշանակության ձեռնարկություններ են, որոնց գործունեությունը միջուկային ծրագրի հետ ոչ մի կապ չունի:
«Ռիա Նովոստիի» հաղորդմամբ՝ ԱԷՄԳ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների հերթական փուլն սպասվում է դեկտեմբերի 13-ին Թեհրանում:




























