Թբիլիսի-Բաթում գնացքի տակ տղամարդ է ընկել: Դեպքը կատարվել է նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը՝ Թբիլիսիի Ավչալա թաղամասում: Տղամարդը տեղում մահացել է:
Ականատեսների խոսքով՝ էլեկտրագնացքի մեքենավարը հուսահատ ազդանշանում էր, բայց ռելսերին պառկած տղամարդը ոչ մի կերպ չէր արձագանքում: Գնացքը ժամանակին արգելակել չի հաջողվել եւ տեղի է ունեցել բախումը, գրում է «Գռուզիա Օնլայնը»:
Նախնական տվյալով՝ տղամարդն ուժեղ հարբած է եղել, այդ պատճառով չի արձագանքել գնացքի ազդանշանին:
Գնացքը Բաթում է հասել մի քանի ժամ ուշացումով:




























