ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցությունը լուրջ հետեւանքներ կունենա Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների համար: Այդ մասին Բրյուսելում ռուս լրագրողներին հայտնել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ ռուսական կողմը կարծում է, որ դա հակասում է Եվրոպայում անվտանգության կոոպերատիվ համակարգ ստեղծելուն եւ սոսկ աշխարհագրորեն բաժանարար գծեր է տեղափոխում:

«ՆԱՏՕ-ի կողմից միանգամայն անիրատեսական կլիներ ակնկալել, որ Վրաստանի եւ Դաշինքի սերտացումը ինչ որ կերպ կազդի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ մեր ունեցած հարաբերությունների կամ նրանց պաշտպանելու մեր պարտականությունների վրա», - հավելել է նա: