Հոնդուրասի ոստիկանությունը երկրի պատմության մեջ կոկաինի խոշորագույն խմբաքանակն է առգրավել: Առգրավված թմրանյութերի քաշը նվազագույնը 15 տոննա է: Բեռը հայտնաբերվել է Յորո դեպարտամենտի ագարակի ստորգետնյա թունելներում:
ԱՄՆ-ում նման ծավալի կոկաինի շուկայական արժեքը համարյա 2 մլրդ դոլար է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանությանն առայժմ չի հաջողվել ձերբակալել ընդհատակյա արտադրությամբ զբաղվող հանցագործներին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հոնդուրասը մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ թմրանյութեր տեղափոխելու տարանցիկ խոշոր կետերից է:




























