2011թ դրությամբ աշխարհում կար 34 մլն ՄԻԱՎ-ով ապրող մարդ, նրանց գերակշիռ մասը՝ 23,5 մլն՝ Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:
Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաեւ Հայաստանը եւ նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասել է 1,4 մլն:
2011թ ընթացքում մոռ 2,5 մլն մարդ է վարակվել ՄԻԱՎ-ով՝ նրանցից 40 հազարը՝ մեր տարածաշրջանում, ինչն ավելի քան 4 անգամ գերազանցում է Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայում եւ մոտ 3 անգամ՝ Հյուսիսային Ամերիկայում նոր դեպքերի թիվը: 2011թ ընթացքում ՄԻԱՎ-ով վարակվել է 330 հազար երեխա:
2011թ ընթացքում ՁԻԱՀ-ից մահացել է մոտ 1,7 մլն մարդ, նրանցից 92 հազարը՝ մեր տարածաշրջանում:





























