ՄԱԿ-ի բաժանարար ուժերի չորս աշխաատկիցներ նախօրեին վիրավորվել են՝ Դամասկոսի շրջակայքում հրաձգության ենթարկվելով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեի տվյալներով, խաղաղարարները մեկնում էին մայրաքաղաքի միջազգային օդանավակայան, հայտնում է www.vesti.ru-ն:

Նեսիրկեն նաեւ նշել է, որ խաղաղարարներին, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել օդանավակայան: 

ՄԱԿ-ի բաժանարար ուժերը Գոլանի բարձունքներում տեղակայվել էին 1974թ.՝ իսրայելյան եւ սիրիական զորքերի բաժանումից հետո:

2012-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ դրանց կազմում 1034 զինծառայող կար: Վերջին շաբաթներին խաղաղարարները մի քանի անգամ հայտնվել են կրակի գծում: