Նորֆոլքում (ԱՄՆ) ավիակրի տախտակամածին սկսվում են X-47B անաղմուկ անօդաչու կործանիչի փորձարկումները, որն առաջին անգամ օդ կբարձրացվի: Զինվորականները դա անվանում են «ծովային ավիացիայի նոր դարաշրջան», հաղորդվում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կայքում:

Ամերիկացի զինվորականները նշում են, որ անգամ X-47B-ն Harry S. Truman-ում տեղակայելու պահը պատմական էր, նրանք ռոբոտ ռմբակոծիչի փոխադրման մի քանի տեսագրություններ են հրապարակել:

Ավիակրի տախտակամածին զորավարժանքները կշարունակվեն երեք շաբաթ: X-47B-ի շարժումներն ինժեներներն ու նավաստիները կվերահսկեն հեռակառավարմամբ, նշում է DefenseNews-ը:

NEWSru.com-ը գրում է, որ X-47B –ն առաջընթաց խոշոր քայլ է անօդաչու սարքերի զարգացման ոլորտում, այն կարողանում է միանգամայն ինքնուրույն կատարել նախապես համակարգչի հիշողություն մուտք արված առաջադրանքը՝ ներառյալ թռիչքը, վայրէջքը, անգամ՝ օդում վերալիցքավորվելը:

Բացի այդ,  X-47B –ն առաջին սարքն է, որն ընդունակ է թռչել ավիակրից, ինչպես եւ վայրէջք կատարել դրա վրա:  Չափերով զիջելով B2 ռմբակոծիչին՝ նորույթը լազերային նշանառության ռումբեր է կրում, նրա արագությունը գերազանցում  է 800 կմ/ժամը, առավելագույն բարձրությունը 12190 մետր է: