Իրեն Գաղտնի Սանտա անվանող տղամարդը Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգներում «Սենդի» փոթորկից տուժած բնակիչներին 100 հազար դոլար է բաժանել:
«Այս պարագայում կարեւորը փողը չէ: Իմ գործողությունները բարության ինքնաբուխ դրսեւորում էին: Ես պարզապես օրինակ եմ ծառայում», - լրագրողներին ասել է «Սանտան», ով հրաժարվել է իսկական անունը հայտնելուց եւ արգելել է իրեն լուսանկարելը: Նա պարզապես նշել է, որ բնակվում է Միսուրիում, գրում է «Ինտերֆաքս-Ռելիգիան»:
Տղամարդու խոսքով՝ նախկինում Գաղտնի Սանտա անվան տակ թաքնվում էր իր ընկեր Լերի Ստյուարտը, որը կարիքավորներին ավելի քան 1 մլն դոլար էր բաժանել եւ լրագրողներին իր անուն-ազգանունը համաձայնել էր հայտնել մահից քիչ ժամանակ առաջ միայն:




























