Հունվարի 26-ին «Новая газета»-ի կայքի աշխատանքի դադարեցումից հետո միանգամից մի քանի բլոգերներ արտատպել են թերթի ընդդիմադիր բովանդակությամբ նյութերից մեկը, եւ տեղադրել իրենց բլոգերում: Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, կայքի խափանումից հետո բլոգերում լուրեր են տարացվել, թե հաքերները հենց ըննդիմադիր ոճի համար են կոտրել «Новая газета»-ի կայքը: Նշենք, որ «Новая газета»-ի խմբագրական բլոգում տարածված լուրերն անհիմն են անվանել:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին հաքերենրի կողմից կատարված DDoS հարձակման հետեւանքով ռուսաստանյան «Новая газета»-ի կայքը դադարեցրել եր աշխատանքը: Հունվարի 27-ին այն վերականգնվել է, սակայն մասնակի:




























