Նոբելյան Խաղաղության մրցանակի երեք դափնեկիրներ դեմ են 2012թ. այդ մրցանակը Եվրամիությանը շնորհելու մասին Նոբելյան հանձնաժողովի որոշմանը:
Նոբելյան հանձնաժողովին ուղղված նամակում ասված է, որ «ԵՄ-ն խաղաղության այն մարտիկը չէ, որին իր կտակում նկատի ուներ Ալֆրեդ Նոբելը»:
ԵՄ-ին 1,2 միլիոն դոլարի մրցանակը չվճարելու պահանջով ուղերձը ստորագրել են առաջին սեւամորթ դափնեկիր, ՀԱՀ-ի արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն, ինչպես նաեւ 1976թ. դափնեկիր Մայրիդ Մագուայրը (Հյուսիսային Իռլանդիա) եւ 1980թ. դափնեկիր Ադոլֆո Պերես Էսքիվելը (Արգենտինա), հայտնում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Նոբելյան Խաղաղության 2012թ. մրցանակը շնորհվել էր Եվրամիությանը:
Դեկտեմբերին մրցանակի հանձնման արարողությանը ներկա կլինեն եվրոպական 18 առաջնորդներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Վեցը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, հրաժարվել են ներկա գտնվել:





























