2012 թ. երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 9.3%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ` 44.3%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: ՀՆԱ-ի ծավալը երրորդ եռամսյակում կազմել է 1.21 տրլն դոլար:

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում կազմել է 900 դոլար, երկրորդ եռամսյակի 668 դոլար եւ առաջին եռամսյակի 517 դոլարի համեմատ:

Գյուղատնտեսության աճը 2012 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ կազմել է 14.1%, հանքարդյունաբերությունը` 8.2%, շինարարությունը` 3%: Մշակող արդյունաբերությունը անկում է ապրել 3.9%-ով: