Կիեւում կայացել է Ուկրաինայի առողջապահության նախարար Ռաիսա Բոգատիրյովայի եւ Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի հանդիպումը:

Analitika.at.ua-ը հայտնում է,  որ կողմերը քննարկել են հումանիտար ոլորտում համագործակցության վիճակը եւ զարգացման հեռանկարները, նաեւ՝  բժշկության ոլորտում 2011-2013թթ. Հայաստանի եւ Ուկրաինայի առողջապահության նախարարությունների համագործակցության ընթացքը:

Խոսվել է երկու երկրների առողջապահության ոլորտում փոխգործակցության եւ համագործակցության հստակ հարցերի գործնական լուծման մեխանիզմներ մշակելու անհրաժեշտության մասին: