Ավարտվել է Մոսկվայում հարսանիքի ժամանակ կրակած ադրբեջանցու գործի քննությունը: Նյութերն ուղարկվել են դատախազություն՝ մեղադրական ակտի հաստատման, այնուհետեւ  դատարան ուղարկելու համար:

ՌԴ ՔՕ 213-րդ հոդվածով (խուլիգանություն)  մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի բնակիչ  18-ամյա Սեյմուր Նաբիզադեին, որը նոյեմբերի 12-ին, կոպիտ խախտելով հասարակական կարգը, արհամարհելով հանրային ընդունված վարքի կանոնները եւ վտանգի ենթարկելով մարդկանց կյանքն ու առողջությունը, տրավմատիկ ատրճանակից հինգ կրակոց էր արձակել, հայտնում է «ՎԶԳԼՅԱԴ» թերթը: 

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ մեքենաներից մեկում ոստիկանները հայտնաբերել էին մեծ քանակությամբ փամփուշտներ, ձեռնաշղթաներ եւ տրավմատիկ զենք: