2012 թ. 9 ամսվա արդյունքներով օտարերկրյա ներդրումները Հայաստանում կազմել են 391 մլն դոլար` 35.2%-ով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներին:
Առաջին անգամ օտարերկրյա ներդրումների կառուցվածքում առաջատար է դարձել Կանադան` 102 մլն դոլարի չափով: Ընդ որում` կանադական ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են 4.4 անգամ: Նշենք սակայն, որ դրանք բոլորը անուղղակի ներդրումներ են ու ուղղվել են դեպի մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտ:
Ռուսաստանը 2012 թ. Հայաստանում ներդրել է 82 մլն դոլար` 2011 թ. 283 մլն դոլարի համեմատ (նվազումը` 3.5 անգամ): Արդյունքում` Ռուսաստանը հետ է մղվել երկրորդ տեղ, սակայն պահպանում է առաջնությունն ուղղակի ներդրումների մասով` 53 մլն դոլար: Բացի այդ` ռուսական ներդրումներն ավելի դիվերսիֆիկացված են. հեռահաղորդակցություն, էներգետիկա, տրանսպորտ, հյուրանոցային բիզնես եւ այլն:
Ներդրումների ամենամեծ աճ ապահոված երկիրը 2012 թ. Շվեյցարիան է` 5.1 անգամ, ընդամենը` 38.8 մլն դոլար: Շվեյցարական ներդրումներն ուղղվել են բացառապես ոչ մետաղական հանքագործական արդյունաբերություն:
Ընդհանուր առմամբ` դեպի հանքարդյունաբերություն են ուղղվել օտարերկրյա ներդրումների 45.6%-ը:




























