Չինաստանում տղամարդը մահապատժի է դատապարտվել այն բանի համար, որ սեքս-ստրկուհիներ է պահել: Չինաստանի Հենան նահանգում, տղամարդը նկուղում 6 կին է պահել որպես սեքս-ստրկուհի, ինչպես նաեւ երկու գերուհիների սպանության մասնակից է դարձել:

Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ, Լի Հաոն իր բնակարանի տակ նկուղ է փորել, բունկեր սարքել, որտեղ հրավիրել է կանանց ու զրկել ազատությունից: Որոշ գերուհիներ այդ բունկերում անցկացրել են շուրջ երկու տարի, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Դատարանում պարզվել է, որ ամբաստանյալը բազմիցս բռնաբարել է իր գերիներին, ստիպելով նրանց սեքսով զբաղվել այլ տղամարդկանց հետ, իսկ անպարկեշտ լուսանկարները տեղադրել է համացանցում:

Դատարանը նաեւ գերության մեջ հայտնված երեք կանանց մեղավոր է ճանաչել բունկերում իրենց երկու ընկերուհիներին սպանելու մեջ, որը նրանք կատարել են Լի Հաոյի ցուցումով:

Սեքս-ստրկատերը կալանավորվել է այն բանից հետո, երբ կանանցից մեկին հաջողվել է փախչել բունկերից եւ ամեն ինչ պատմել ոստիկանությունում: