Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեկտեմբերի 4-ի օրվա երկրորդ կեսին արեւմտյան շրջաններում, դեկտեմբերի 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արեւելյան շրջաններում կլինի 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-4-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով,ցերեկը` նույնքան կնվազի:
Երեւանում դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ դեկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, դեկտեմբերի 5-ին սպասվում է անձրեւ:



























