«Ռոսկոմնադզորը» ինտերնետ կայքերի որոնողական համակարգերը, որոնողական ինդեքսում կանխիկ կոնտենտը չի ներառի «սեւ ցուցակում»: Արգելված բովանդակությամբ կայքերի ցանկում չեն հայտնվի հայտնի որոնողական համակարգեր Yandex-ն ու Google-ը, ինչպես նաեւ նկարների, նորությունների եւ տեսանյութերի որոնում իրականացնող ծառայությունները (օրինակ «Yandex-նորությունները» կամ «Google լուսանկարները): Այս մասին նշվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:

«Ռոսկոմնադզորում» պարզաբանում են, որ որոնողական ծառայություններն արգելված տեղեկություններ պարունակող ինտերնետ կայքերի սեփականատերեր չեն: Բացի այդ, որոնողական համակարգերն իրենք չեն սահմանում կայքերի օգտագործման կարգը, հաղորդում է Vesti.ru-ն:

«Ռոսկոմնադզորում» նշում են, որ արգելված կայքերի միասնական ռեեստրի կայքում բազմաթիվ դիմուներ են ստացվում՝ որով պահանջում են «սեւ ցուցակում» ներառել որոնողական համակարգերում այս կամ այն տեղեկատվության որոնման արդյունքները: Գերատեսչությունում պարզաբանում են, որ եթե խոսքը ոչ թե կայքի, այն նրա որոնողոական համակարգի արդյունքում ստացված տեղեկատվության մասին է, նման դիմումներն իրենք չեն քննելու: