Չինաստանի Ցզյանսու նահանգում ժամանակավորապես փակվել է կրթական հեռուստաալիքը, քանի որ թոք-շոուի ժամանակ հայհոյանք է հնչել:

Սկանդալային միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին՝ զվարճալի Bangbangbang հաղորդման նկարահանումների ժամանակ,մ որը հեռարձակվում է ուղիղ եթերում:

Հաղորդմանը հրավիրվել է իր էքսցենտրիկ վարքով հայտնի մոդել Գան Լուլուն: Հենց նա էլ հանդիսատեսի սրահից սկսել է կոնֆլիկտը շոուի մասնակիցների հետ: Կապիտ վիրավորանքներից բացի հնչել են նաեւ հայհոյանքներ:

Արդյունքում երկրի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են հեռուստաալիքի հեռարձակումը: Չինաստանի հեռուստա եւ ռադիոհեռարձակման պետական վարչությունում հայտարարել են, որ այդ հաղորդումը խախտել է երկրում գործող հեռուստահեռարձակման նորմերը եւ հակասում է լրատվամիջոցների էթիկայի նորմերին: