Microsoft ընկերությունը հրապարակել է Surface с Windows 8 Pro պլանշեթային համակարգչի ամերիկյան գները, որն, ի տարբերություն Surface с Windows RT-ի, թույլ է տալիս սովորական Windows 7-ի կամ Windows 8-ի ավանդական հավելվածներ թողարկել:
64 ԳԲ-անոց մոդելը կարժենա 899 դոլար, այսինքն Surface-ը թանկ կլինի iPad-ից, բայց էժան՝ MacBook Air-ից: 128 ԳԲ-անոց տարբերակը կարժենա 999 դոլար: Վաճառքը կսկսվի 2013 թվականի հունվարից, հաղորդում է NEWSru.com-ը:
Հիշեցնենք, որ Surface with Windows 8 Pro պլանշեթը ստեղծվել է Intel Core i5 պրոցեսորի բազայի վրա, օգտագործում է IPS մատրիքսով դիսփլեյ, որի տրամագիծը 10,6 դյույմ է
NPD Group ընկերությունը նշում է, որ Microsoft օպերացիոն համակարգի հիմքով աշխատող անհատական համակարգիչների վաճառքը վերջին ամսում նվազել է 21 տոկոսով:





























