Հարավային Կորեայում զանգվածաբար դասընթացներ են բացվում, որոնք ուղղված են սմաթֆոններից կախվածությունը վերացնելուն: Հրապարակված տվյալների համաձայն, Հարավային Կորեայում 2 մլն մարդ, այսինքն յուրաքանչյուր 10-րդ բնակիչը, չի կարող գոյատեւել առանց շարժական սարքի: Հատուկ ռիսկի գոտում են երեխաները, նրանց կյանքը փաստացի ամբողջությամբ անցնում է վիրտուալ իրականության մեջ: Շփումն ընկերների հետ, խաղերը, նորությունները, բոլորը տեղի է ունենում շարժական սարքերի օգնությամբ: Պաշտոնական տվյալների համաձայն, 160 հազար հարավկորեացի երեխաներ (5-9 տարեկան) տառապում են համացանցից, սմարթֆոններից ու համակարգիչներից խորը կախվածությամբ: Նման երեխաները լրիվ ադեկվատ են, երբ նրանց զգացումներն ուղղված են մոնիտորին, բայց ամբողջությամբ կտրվում են իրականությունից, երբ նրանց դիմացնում ես այդ սարքերից:
Ավելի վաղ բժիշկներն ու հոգեբանները կարծում էին, որ նման կախվածության մեջ առավել հաճախ ընկնում են գեյմերները, որոնց համար լղոզվում են իրականության եւ խաղի միջեւ առկա սահմանները: Նրանք օրերով անցկացնում են համակարգչի առաջ, դպրոց կամ աշխատանքի չեն հաճախում, կտրվում են ընտանիքից:
Այդ առնչությամբ սկանդալային դեպք էր գրանցվել 2010 թվականին: Հարավային Կորեայում 3 ամսական երեխան մահացել էր, քանի որ նրա ծնողները զբաղված էին համակարգչային խաղով եւ երեխային կերակրում էին օրական մեկ անգամ:
Բացի հոգեբանականից, ծագում են նաեւ ֆիզիկական խնդիրներ՝ ողնաշարի կորացում, մատների քարացում, նեվրալգիա եւ այլն:
Հարավային կորեայի կառավարությունը մտադիր է երեխաների շրջանում նման թեստեր անցկացնել, որոնք կլինեն պարտադիր, որպեսզի վաղ փուլերում հայտնաբերվի համակարգչային կախվածությունը: հարոջդ տարվանից երկրում կանցկացվի «Ինչպես ապրել առանց սմարթֆոնի» անունը կրող դասընթացներ:





























