Ֆրանսիայում սրտի արատով տառապող շանը որոշվել է վիրահատել սովորական կլինիկայում: Լիկա մականունով լաբրադորի տերը դիմել է բժիշկներին այն բանից հետո, երբ անասնաբույժները հայտարարել են, որ չեն կարող վիրահատել շան սիրտը:
«Le Prisien»-ը հայտնում է, որ անասնաբույժները հրաժարվել են վիրահատել Լիկային` բարդությունների պատճառով: Այն ժամանակ էլ Լիկայի տերը` Քոլինը դիմել էր Փարիզի կլինիկաներից մեկին, եւ բժիշկները համաձանել էին վիրահատել Լիկային: Բժիշկներն անգամ համաձայնել են անվճար վիրահատություն կատարել, սակայն լաբրադորի տերն ստիպված կլինի 3000 եվրո վճարել` սարքավորումների օգտագործման համար:





























