«Մեսենջեր» տիեզերական սարքի միջոցով ստացված նոր տվյալների վերլուծությունը հաստատել է Մերկուրիի խառնարաններում սառույցի առկայության փաստը:

Գիտնականների եզրահանգումները հիմնված են տվյալների երեք անկախ բլոկների վրա: Արդյունքները հրապարակվել են «Science» ամսագրում:

Նշվում է, որ մաքուր սառույցի հաստությունը մի քանի տասնյակ սանտիմետր է  կազմել: Ընդ որում սառած ջուրը ծածկված է 10-20 սմ հատությամբ մուգ շերտով: Գիտնակնաները դեռեւս չգիտեն, իրենց ինչ է ներկայացնում այդ նյութը, սակայն ենթադրում են, որ այն պարունակում է օրգանական նյութեր, որոնք, ինչպես եւ ջուրը, կարող էին Մերկուրի հասնել գիսաստղների միջոցով: