Ավստրալիայի ոստիկանությունը փնտրում է  հանցագործի, ով աննախադեպ գողություն է  կատարել` թալանելով ռազմանավը: Հանցագործին հաջողվել է միայնակ զավթել  նորագույն ռազմանավը, կապկպել նավաստուն եւ տանել այնքան զենք, որքան կարողացել է:

«Քրեական դիվերսիայի» զավեշտալի դեպքը տեղի է ունեցել Coonawarra ռազմաբազայում կայանված նավի վրա, գրում  է «The Australian» պարբերականը:

Հանցագործի լկտիությունն ու համարձակությունը  խառնաշփոթ է առաջացրել ռազմաբազայում: Ոստիկաններն ու զինվորական ղեկավարությունը փակել են  բազայի տարածքից դուրս եկող բոլոր ուղիները, սակայն չարագործին գտնել չի հաջողվել: