Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է իր նոր արտադրանքը iPad անվանումով- պլանշետային համակարգիչ, որն իրենից ներկայացնում է լեփթոփի եւ սմարթֆոնի հիբրիդ: Ինչպես հաղրոդել է BBC-ն, սարքը, որ նման է մեծ iPhone-ի, սովորական ստեղնաշար չունի եւ սարքավորված է «թաչսքրին» էկրանով:

Ընկերությունն արդեն պայմանագրեր է կնքել հրատարակչությունների հետ, այդ թվում՝ Penguin, Macmillian եւ Harper Collins, որոնց գրքերի էլեկտրոնային տարբերակները բեռնվելու են անմիջապես նոր iBook Store օնլայն խանութի միջոցով: Փորձագետները նշում են, որ iPad-ը կարող է զբաղեցնել սմարթֆոնի եւ նոութբուկի միջեւ տարածքը: Այդ կարգը փորձագետներն արդեն կնքել են «հաբ» անունով (tablet computer):

16-գիգաբայթանոց մոդելի գինը՝ Wi-Fi-ով, կազմելու է 499 դոլար, 32-գիգաբայթանոցինը՝ 599 դոլար, 64-գիգաբայթանոցինը՝ 699 դոլար:

Ինչպես Սան-Ֆրանցիսկոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Apple ընկերության ղեկավար Սթիվեն Ջոբսը, նոր սարքի օգնությամբ օգտվողները կարող են իրենց ձեռքերում պահել ողջ ինտերնետը":