«Մանանա գրեյ» ընկերությունը 2013թ-ին ձկան խտացրած կերի առաջին արտադրությունը կբացի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ընկերության ղեկավար Գուրգեն Նիկողոսյանը: Գործարանի արտադրողականությունը կկազմի ժամում 5 տոննա, տարեկան ծավալը կախված կլինի շուկայի պահանջարկից, որը Գ. Նիկողոսյանը գնահատում է 9-10 հազ. տոննա: Ըստ նրա` ձկան խտացված կերի արտադրությունը լինելու է առաջինը Հայաստանում:
«Սարքավորումների առաջին խմբաքանակը Գերմանիայից կբերվի դեկտեմբերին, երկրորդը` փետրվարին: Գործարանը նախատեսում ենք գործարկել ապրիլի վերջին: Ձկան փոշի եւ յուղ մենք ներկրելու ենք ավանդական մատակարարներից` Վիետնամից, Չիլիից եւ այլն: Տեղում դրանք կխառնենք որոշակի հավելումների հետ», բացատրեց Նիոկղոսյանը:
Մաքսայինի տվյալներով ` Հայաստան տարեկան ներկրվում է շուրջ 100 տոննա ձկան փոշի:




























