Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, ով Հայաստան է ժամանել Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե երկու երկրների նախագահները քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երկկողմ, ինչպես նաեւ ԵԺԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել Հայաստանում եւ Վրաստանում իրականացվող բարեփոխումներին ու ժողովրդավարական գործընթացներին: