Moody`s միջազգային վարկանշային գործակալությունը Եվրոպական կայունության մեխանիզմի հիմնադրամի (ESM) վարկանիշը նվազեցրել է մեկ աստիճանով` Ааа –ից մինչեւ Аа1: Կանխատեսումը բացասական է:
Moody`s-ն այդ որոշումը հիմնավորել է նրանով, որ նոյեմբերին իջեցվել էր հիմնադրամի խոշորագույն դոնորներից մեկի` Ֆրանսիայի վարկանիշը:
Moody`s-ը մեկ աստիճանով իջեցրել է նաեւ Եվրոպական ֆինանսական կայունացման հիմնադրամի (EFSF) վարկանիշը, հայտնում է «gazeta.ru»-ն:
ESM-ը եվրագոտու երկրների մշտական օգնության հիմնադամ է: Նրա կապիտալի ընդհանուր ծավալը կազմում է 500 միլիարդ եվրո: Հենց ESM-ն է եկել փոխարինելու Եվրոպական ֆինանսական կայունացման հիմնադրամին (EFSF): Այդ երկու գործիքն էլ ստեղծվել էին դեֆոլտային իրավիճակում հայտնված եվրագոտու երկրներին օգնություն տրամադրելու նպատակով։





























